Ախտորոշում
Ճիշտ նախապատրաստում` նախքան գաստրոսոկոպիան. nairimed.com
Ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտությունը ստամոքսաղիքային և վիրաբուժական մի շարք հիվանդությունների ախտորոշման «ոսկե չափանիշն» է: Այս միջոցառումը հնարավորություն է տալիս իրական ժամանակում առավելագույն տեղեկատվություն ստանալ կերակրափողի, ստամոքսի և 12 մատնյա աղու մասին և, նույնիսկ, իրականացնել անհետաձգելի բուժական միջամտություններ: Սակայն դրա համար պացիենտը պետք է իրականացնի հատուկ նախապատրաստական միջոցառումներ, որոնք կկանխեն կեղծ տվյալների ստացումը:
Նախապատրաստում
Սա ճիշտ և անվտանգ գաստրոսկոպիա իրականացնելու ամենագլխավոր պայմաններից է: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, հետազոտվողների մոտավորապես 1-2%-ը ճիշտ չէ նախապատրաստվում հետազոտությանը, ինչը բերում է ախտորոշիչ հետազոտության ձգձգման և բարդությունների առաջացման: Ավելին, նման անպատասխանատու մոտեցումը կարող է բերել գաստրոսկոպիայի իրականացման անհնարինության: Որպես կանոն, գաստրոսկոսպիային սխալ նախապատրաստվելը կապված է ստամոքսաղիքային ուղու խոռոչավոր օրգանների անբավարար մաքրման հետ: Նախապատրաստական միջոցառումները պայմանականորեն բաժանվում են երկու մեծ խմբի, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է ախտորոշման համար:
Ընդհանուր
- Հոգեբանական տրամադրվածություն: Բժիշկը պետք է պացիենտին բացատրի, որ նշանակված հետազոտությունն անվտանգ է և ընդամենն աննշան անհարմարավետություն է առաջացնում: Մարդը պետք է հոգեբանորեն տրամադրվի և հասկանա, որ ախտորոշումը բուժման անբաժանելի մասն է: Անկայուն հոգեկան վիճակի և բարձր հուզականության դեպքում հնարավոր են սեդատիվ պատրաստուկների նշանակում՝ քնի կարգավորման և հանգստացնող արդյունք ստանալու համար: Խստորեն արգելվում է դեղորայքն ընդունել առանց բժշկի հետ համաձայնության:
- Հոմեոստազի խանգարման շտկում: Առաջին հերթին, դա վերաբերվում է սիրտ-անոթային և շնչական համակարգերին, քանի որ դրանք կենսական կարևոր օրգաններ են, և աննշան խանգարումների դեպքում կարող են ծանր բարդությունների զարգացման ռիսկ լինել, օրինակ, կրծքային հեղձուկը, առիթմիան, բարձր զարկերակային ճնշումը, շնչական անբավարարությունը կարիք ունեն նախնական շտկման՝ բուժող բժշկի հետ համատեղ:
- Հիվանդությունների և ախտաբանական վիճակների ախտորոշում, որոնք կարող են միջնորդավորված կամ ուղղակիորեն ազդել հետազոտության նախապատրաստական միջոցների ընտրության վրա: Դրանցից առանձնահատուկ կարևոր են հղիությունը, կրծքով կերակրումը, էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ կիրառվող դեղերի բաղադրիչների նկատմամբ գերզգայնությունը:
Մասնավոր
- Գաստրոսկոպի ներմուծման և տեղաշարժման ուղղությամբ լորձաթաղանթի հիվանդությունների ժամանակին հայտնաբերում և վերացում: Ստամոքսաղիքային ուղու վերին հատվածների հետազոտման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել վերին շնչուղիների բորբոքային գործընթացներին: Այդ հիվանդություններից մի քանիսի ախտորոշումը կարող է հակացուցում լինել (ժամանակավոր կամ մշտական) ստամոքսի էնդոսկոպիկ հետազոտության համար:
- ԱՍՈՒ խոռոչավոր օրգանների մաքրում: Յուրաքանչյուր պացիենտին, ում նշանակվում է էնդոսկոպիա, տրվում է հատուկ հուշաթերթիկ, որտեղ բացատրվում է ճիշտ նախապատրաստման կարևորության և կանոնների մասին: Կարևոր է իմանալ, որ անբավարար մաքրումը (սննդակարգին չհետևելը) խիստ բարդացնում է լիարժեք զննումը և ախտորոշումը. բժիշկը կարող է չնկատել ախտաբանական օջախը, ինչը կձգձգի բուժման գործընթացը: Նշանակված միջոցառումից 3 օր առաջ պետք է հրաժարվել ալկոհոլային խմիչքներից, ճարպոտ և տապակած սննդից: Բժշկական գործողությունից մեկ օր առաջ պետք է սննդակարգից բացառել խմորեղենը, ձավարեղենը, մակարոնեղենը, քաղցրավենիքը, մրգերը, տոմատեղենը, սոուսները, կծու, սառը և տաք ճաշատեսակները: Գաստրոսկոպիայի օրն արգելված է ցանկացած մթերքի և խմիչքի ընդունումը: Եթե այն պետք է առավոտյան իրականացվի, ապա չի թույլատրվում նախաճաշին նույնիսկ` թեյ: Եթե այն նշանակված է հետճաշային ժամանակահատվածում, ապա թույլատրվում է թեթև և հեշտ մարսվող նախաճաշ: Լավագույն տարբերակը վարսակի շիլան է՝ առանց որևէ հավելումի:
- Լրացուցիչ միջոցներ՝ առավելագույն հավաստի տեղեկատվություն ստանալու համար: Որոշ դեպքերում հնարավոր է դեղերի նշանակում, որոնք նպաստում են հետազոտվող օրգանում փրփուրի առաջացման նվազեցմանը: Հիմնականում դա Էսպումիզանն է. 5 մլ` հետազոտությունից 5-10 րոպե առաջ: Ազդեցության տևողությունն` ընդունման պահից, պահպանվում է 20 րոպե և ավելի:
- Տեղային ազդեցության ցավազրկողների կիրառում: Գաստրոսկոպի ներմուծումն ուղեկցվում է տհաճ զգացողություններով և, նույնիսկ, փսխման ռեֆլեքսի ակտիվացմամբ: Բարձր զգայնությամբ պացիենտներին թույլատրվում է ցավազրկում` լիդոկայինի միջոցով: Այն կիրառվում է ցողացրի ձևով:
01.04.2021 Կարդացեք նաև
05.02.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ